Զարմացնող էր, թե ինչպես Ռոնալդուն փորձեց ծանոթանալ Շահեն Հարությունյանի բողոքի բովանդակությանը
Հաճելիորեն զարմացնող էր, թե ինչպես Ռոնալդուն փորձեց ծանոթանալ Շահեն Հարությունյանի բողոքի բովանդակությանը, մինչդեռ նրա ձեռքից պլակատը վերցնող հայ ֆուտբոլիստը պաստառն այնպես անուշադիր ու անհոգ փոխանցեց մրցավարներին, ասես մուսըր էր.... Սա գրում եմ ու հորդորում՝ չբզկտեք հայ ֆուզբոլիստին, նա մեր իրականության ծնունդն է՝ մեծամասնության նման անտարբեր, անհաղորդ... ա՛յ, որ հասարակությունն այլ լիներ, նա էլ Ռոնալդուի նման կհետաքրքրվեր, թե ինչն էր բողոքի թիրախը...

