Զարուհի Փոստանջյանի խրտվիլակին այրեցին
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մարզային առաջին հանդիպումը անցավ լարված մթնոլորտում: Իրավիճակը լարվեց, երբ Զարուհի Փոստանջյանի խոսքի ժամանակ, երբ նա ասաց՝ «Սյունիքը մարզպետ չունի:«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածն ապացուցեց, որ այս Սյունիքի մարզպետ Լիսկան, որը թքեց մեր սրտերի մեջ, պետք է տեղ չունենա Սյունիքում: Նա պետք է այստեղից արտաքսված լինի: Սյունիքի հետ կապ չունեցող անձինք չպետք է իրավունք ունենան ապրել Սյունիքում եւ վայելել Սյունիքը»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանն ու կապանցիներին առաջարկեց իրենց միջից ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են ստանձնել մարզպետի պարտականությունները, իսկ հետագայում՝ քաղաքապետի պարտականությունները ևս: Վիճաբանությանը միջամտեց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը: Երբ ելույթ էր ունենում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, մի տղամարդ հարթակից մի քանի մետր հեռավորության վրա՝ ոստիկանների ներկայությամբ՝ այրեց Զարուհի Փոստանջյանի նկարով խրթվիլակ, սակայն չհասցերեց ցուցարդրել, քանի որ ոստիկանները հանգցրեցին կրակն ու առգրավեցին մասամբ այրված խրթվիլակը:
Հավաքից հետո «Նոր Հայաստան»-ի անդամները երթ անցկացրեցին Կապանի փողոցներով եւ մեկնեցին Գորիս:
