Զարուհի Փոստանջյանը կարոտո՞ւմ է ԱԺ 50 պատգամավորներին
Yerkir.am-ը գրում է.Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծն առաջարկում է յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ:
Օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց, թափանցիկ եւ հաշվետվողական դարձնել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները, շահագրգռել պատգամավորին աշխատել, խթանել մրցակցությունը պատգամավորների միջեւ: Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի պատգամավորը շահագրգիռ լինի ցուցաբերելու ակտիվություն, որովհետեւ իր պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու նրա վերընտրվելու հավանականությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին, ասելով, որ թեև համաձայն է օրինագծի բովանդակային մասին` բարոյական դաշտում, բայց չի պատկերացնում իրավական մեխանիզմներն ու հետևանքները:
«Լավ, ասենք, պատգամավորը հաշվետվությունը չի ներկայացնում, էթիկայի հանձնաժողով դիմել չեք կարող, ո՞րն է մեխանիմզը: Ես իրավական գործընթացը չեմ պատկերացնում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
