Զավեշտ. Իլհամ և Մեհրիբան Ալիևների համար ասֆալտապատել են պտղատու այգին
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումների առարկա է դարձել ապշերոնյան բռնապետ՝Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝Մեհրիբան Ալիևայի Գախի շրջանի պտղատու այգիներից մեկում արված լուսանկարը, որտեղ Ադրբեջանում սրբացված ընտանիքի անդամները լուսանկարվել են այգու այն մասում,որը հատուկ ասֆալտապատվել է նրանց ֆոտոսեսիան կազմակերպելու համար:
Սոցցանցերի ազերի զայրացած օգտատերերից շատերը հեգնել են Ալիևներին և հիշել,որ նույնտեսակ զավեշտալի ֆոտոսեսիա կազմակերպվել էր նաև այս տարվա հուլիսին,երբ Իլհամ բաբային Արցախի գրավված Շահումյանի շրջանի ցորենի դաշտում լուսանկարելու համար ևս ասֆալտապատել էին դաշտի մի մասը:
Բացարձակ զարմանալի չէ,որ «գլամուրնի» ընտանիքի անդամները բացահայտ ցույց են տալիս,որ ստիպված են այցելում սուլթանիկության գյուղեր և բացահայտ զզվում են գյուղական կյանքից:
Համ էլ,չեն կարող «սառցե դիցուհի» Մեհրիբան խանումը և նրա ՌԵՄԲՈ ասուսինը հանկարծ կեղտոտել իրենց սուպեր «բրենդային» կոշիկները և շորերը՝կանգնելով հողի վրա:
Հ.Գ.Հիշեցնեմ,որ 2016 թ-ի փետրվարին էլ լեզգիաբնակ Ղուբայի շրջան այցելելիս Իլհամ և Մեհրիբան Ալիևները հասարակ ժողովրդից պաշտպանվել էին ճաղավանդակով՝մարդկանց թույլ չտալով մոտենալ իրենց:
Քաղաքագետ
Գագիկ Համբարյան