Զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում քաղաքացիները զենք զինամթերք են հանձնել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում` կաթսայատան մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 71 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և անհայտ տիպի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Արամայիս Վ.-ն և կամավոր հանձնել 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ՌԴԳ-4 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի՝ 43, 7.62 մմ տրամաչափի՝ 72 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ:
Ներկայացվածն ուղղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
***
Ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել1974 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հանձնել ՏՕԶ տիպի 16 մմ տրամաչափի որսորդական 2 հրացան։
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: -
