Զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել:
Այսպես.
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Միխայել Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Միաժամանակ, Միխայել Մ.-ն խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Լիսինյան փողոցում, ժամացույցի հին գործարանի դիմացի աղբամանի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտ` ժապավենով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1994 թ. ծնված Հմայակ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Հմայակ Մ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
