Զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ անցած օրվա ընթացքում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել:
Այսպես.
Հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում 1962 թ. ծնված Արթուր Զ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 77 փամփուշտ:
Առգրավված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 12-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Գևորգ Հ.-ն ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ և երկու փամփշտատուփ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 60 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 12-ին, ժամը 15.30-ին, 1961 թ. ծնված Նվեր Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
