Զեյթունում ինքնասպանություն գործած 36-ամյա Արթուրը Հ2-ի նախկին աշխատակից էր
Երևանում Կ. Ուլնեցու փողոցում 62/1 շենքում օրերս ինքնասպանություն գործած 36-ամյա Արթուրը արմատներով Արարատի մարզի Զանգակատուն գյուղից էր, նախկինում աշխատել է Հ2 հեռուստաընկերությունում: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Էմին Սահակյանը:
Գյուղապետը պատմեց, որ Արթուրն ամուսնալուծված էր, երկու երեխա ուներ:
«Վարկած է շրջանառվում, որ Արթուրը տարիներ առաջ գիշերը վախեցել է շներից, էդպես հոգեկան խնդիրներ են առաջացել իր մոտ, հոգեմետ դեղեր էր ստանում»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ 36-ամյա տղամարդու հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Զանգակատուն գյուղում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Պատճառները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
