Զգո՛ւյշ եղեք. թալանի նոր մեթոդ է մշակվել
Թալանի նոր մեթոդ է մշակվել պետական մակարդակով, բավական բռի է, պարզունակ, բայց արի ու տես, որ գործում է:
Հանկարծ չզարմանաք, որ 10 տարի առաջ լուծարված անհատ ձեռներեցը տուգանվի 5 միլիոնով՝ հաշվետվություններ չներկայացնելու համար, տուգանքից խուսափելու համար պետք է լուծարման թղթիկը ներկայացնես, ինչը շատերը չեն պահում:
Կամ, ասենք, տույժ ու տուգանք է գալիս 4 ամիս առաջ կատարածդ ավտոճանապարհային խախտումի ակտը չմուծելու համար, ասում ես՝ եղբայր, բայց ես մուծել եմ։
Պետ ծառայողը՝ խնդիր չէ, եթե կտրոնը պահել ես, բեր, ցույց տուր, ու տուգանքը չեղյալ կանենք:
Զգո՛ւյշ եղեք, ոչ մի կտրոն մի՛ գցեք, վաղը փաստի առաջ կկանգնեցնեն:
