Զգուշացեք էժան ԱՊՊԱ պայմանագրից
Վերջին օրերին ընթերցողներից «Հրապարակը» մեծ թվով զանգեր է ստանում՝ կապված կեղծ ԱՊՊԱ պայմանագրերի հետ։ Այս առիով թերթը ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն փաստւին, որ շուկայում հայտնվել են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող «գործակալներ»։ Բանն այն է, որ հուլիսը ԱՊՊԱ պայմանագրեր վերակնքելու ակտիվ շրջան է և հայազգի «օստապբենդերները» որոշել են «առ ու փախի» սկզբունքով «քցել» վարորդներին։ Նրանք վերցնում են վարորդների բազային տվյալները, զանգահարում և առաջարկում վերջիններիս ավելի էժան պայմանագրեր։
Բնականաբար, հետագայում այդ «պայմանագրերը» որևիցե իրավական հիմք չեն կարող ունենալ և վարորդները ստիպված են լինելու կնքել նույն գործարքը երկրորդ անգամ»։
