Զինծառայողի սպանության փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն
Երևանում տեղակայված N ուսումնական զորամասի զինծառայողի սպանության փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննությունը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Ձերբակալվել է 4 համածառայակից, ովքեր կասկածվում են նրան սպանելու մեջ:
