Զինծառայողներին ծխախոտ չեն տա, ԱԱԾ-ին՝ նաեւ լուցկի. Վիգեն Սարգսյանի ուշագրավ պարզաբանումը
Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա անիստում:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նիստում երկար բացատրեց, թե ինչ են անում: Նա նշեց, որ զինվորների համար օրական մեկ տուփ ծխախոտ է հաշվառվել, որն իրենց հաշվարկով չի համապատասխանել կարիքներին, և այդ պատճառով առաջարկում են այդ նույն գումարն ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ: Դա կբերի նրան, որ նրանք, ովքեր չեն ծխում, չսկսեն ծխել, իսկ նրանք, ովքեր ծխում են, իրենք կարողանան գնել իրենց նախընտրած ծխախոտը:
«Երեկ շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորից ծխախոտ խլելու թեմա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
«Դրա՞ համար եք մեզ այդպես մանրամասն ներկայացնում», հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

