Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» է շրջվել. 3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել
Երեկ Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտակայքում ՀՀ ՊՆ Զինված Ուժերի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինծառայողներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել:
3 զինծառայող թեթև վնասվածqներ են ստացել:
