Զինծառայողը սպանվել է և ոչ թե ինքնասպան եղել
Երևանում տեղակայված N ուսումնական զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը սպանվել է և ոչ թե ինքնասպան եղել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նրան ծեծել են, ապա սպանել և սպանության հետքերը թաքցնելու համար ինքնասպանության իմիտացիա է արվել:
Զինծառայողի մարմնին հայտնաբերվել են այլ վնասվածքներ, որոնք անհավանական են դարձնում ինքնասպանության վարկածը և անարժանահավատ՝ նրա թողած գրությունը իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրելու մասին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
