Զինկոմիսարյատի զանգերից խուճապի մատնվել պետք չէ.Արծրուն Հովհաննիսյան
Shabat.am-ի խմբագրություն բնակիչներից ահազանգ է ստացվել այն մասին, որ զինկոմիսարյատներից զանգեր են ստանում: Բովանդակությունն այն է, թե ծառայած զինվորներն այժմ ինչ կարգավիճակում են` երկրում են արդյոք, ամուսնացած են և երեխաներ ունեն թե ոչ, ինչի արդյունքում խուճապ է սկսվել բնակչության մոտ:
Հարցին պատասխան ստանալու համար Shabat.am-ի թղթակիցը զրուցեց Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց. «Նախ դա մասսայական չէ: Զինկոմիսարյատի պարտականությունն է ճշտել իր հաշվառումները: Պետք չէ քաղաքականացնել, քանի որ տարվա կտրվածքով նման տեղեկություններ հաճախ են ճշտվում »:
Կենտրոն համայնքի զինկոմիսարյատի կապիտան Երիցյանը Shabat.am-ի թղթակցին հայտնեց. «Այո կա նման տեղեկություն, սակայն այն կապված է տարեկան հաշվառման հետ, որպեսզի տեսնենք ինչ փոփոխություններ կա նրանց հետ կապված` քաղաքում են արդյոք թե ոչ, ընտանեկան, աշխատանքի հետ կապված հարցեր: Տարեկան կտրվածքով հերթական աշխատանքներն են տարվում: Պետք չէ խուճապ տարածել: Մարդիկ կան, ովքեր քաղաքից բացակայում են և անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերում դրա վերաբերյալ նշումներ կատարել»:
