Զինված ավազակային հարձակման համար 3 տարվա կալանավորվածն արդարացվել ու ազատ է արձակվել
1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նոյ Մ.-ի գործի դատական քննությունը:
23-ամյա Նոյը կալանքի տակ էր 2012 թվականի փետրվարի 5-ից: Նա մեղադրվում էր գործով չպարզված անձի հետ զինված ավազակային հարձակում կատարելու, ապօրինի զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հունվարի 25-ին, ժամը 16-ն անց 30-ին Նոյը գործով չպարզված անձի հետ գնացել է Երևան-Սևան մայրուղու՝ Վերին Պտղնի գյուղի հատվածում գտնվող «Ֆլեքսո» տպարան, որտեղ Նոյը նախկինում աշխատել էր որպես բանվոր:
Նրանք ապօրինի մուտք են գործել տպարանի գրասենյակ, որտեղ բազմոցին քնած է եղել ընկերության հիմնադիր, գործով տուժող Ալեքսանդր Ս.-ն:
Հարձակվել են նրա վրա, հարվածներ հասցրել, գցել հատակին, կպչուն ժապավենով կապկպել են ձեռքերն ու ոտքերը:
Անհայտ անձը դանակով է զինված եղել, Նոյը՝ ատրճանակով: Ունեցել են նաև կռփազենք:
Նրանք Ալեքսանդրի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս, փորձել են պարզել ընկերության չհրկիզվող պահարանի տեղը:
Ալեքսանդրն ասել է, թե նման պահարան չունեն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
