Զինվորի ինքնասպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատախազին հանցագործ է համարում
Զինծառայողի ինքնասպանության գործով նախորդ նիստին դատարանի դահլիճից հեռացված տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն այսօրվա դատական նստում դատարանին մեղադրեց անօրինականություն թույլ տալու մեջ՝ նշելով, որ դատարանն իրավունք չուներ իրեն նիստերի դահլիճից հեռացնելու։
Տուժողի իրավահաջորդը դատախազին հանցագործ անվանեց, որից հետո նորից նախազգուշացվեց դատարանի կողմից:
Նշենք, որ նախորդ նիստին վկա-զինծառայողի հարցաքննության ժամանակ Ռուբեն Մարտիրոսյանը դատախազին հանցագործ էր անվանել, նույնը կրկնել նաեւ դատարանի կողմից նախազգուշացվելուց հետո։ Դատական նիստի սահմանված կարգը խախտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերումունքի դրսևորման համար դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ 3 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն էլ ի նշան բողոքի սեփական նախաձեռնությամբ լքեց դատական նիստերի դահլիճը, սակայն դատարանը վկայի ցուցմունքն ավարտված չհամարվեց և հնարավորություն ընձեռեց, որ այսօրվա նիստում նրանք ևս վկային հարցեր ուղղեն:
մանրամասները`pastinfo.am-ում:
