Զինվորին հայտնաբերել են զինծառայողի տան տարածքում
Այս թեմայով
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետցած ժամկետային զինծառայող՝ Ազիզ Բաքոյանին հայտնաբերել են զինծառայողի տան տարածքում։ «Ես երեկ էլ էի ասել, որ նա ինքնակամ է լքել տարածքը, այսօր էլ այդ ամենն հաստատվեց: Նա անձամբ է հրամանատաին այդ մասին ասել, որ իր ցանկությամբ է լքել տարածքը, որևէ մեկը իրեն զորմասում չի նեղացրել։ Հրամանատարի հետ կարճ զրույց է ունեցել. զինվորն ասել է, որ գործ է ունեցել, այդ պատճառով էլ լքել է զորմասը։ Թե ինչ գործ է ունեցել ու ինչ է արել այդ երեք օրվա ընթացքում դեռ պարզ չէ։ Զինվորական ոստիկանությունում հարցաքննության են ենթարկել, սակայն տեղեկություն չունեմ թե ինչ այլ մանրամասներ է նա ներկայցրել»,-Fnews.am-ի հետ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Մեր այն ճշտող հարցին, արդյո՞ք զինվորը առողջական խնդիրներ ունի, Հովհաննիսյանն ասաց. «Առողջությունից որևէ բանից չի դժգոհում, ասում է անձնական գործեր է ունեցել, որոնք հետաձգել չէր կարող»,-ասաց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացել է ժամկետային զինծառայող 19-ամյա Ազիզ Բաքոյանը, նրան երեք օր փնտրում էին։
