Զինվորները հակառակորդի սադրանքները թեթև են տանում, բայց երբեք չեն կորցնում զգոնությունը (Video)
1in.am-ը գրում է. «Հակառակորդի դիվերսիոն գործողությունները միային սադրանք են. հակառակորդը հասկանում է, որ մեր պաշտպանությունը ճեղքել չի կարող»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկի կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանյանը՝ հավելելով, որ մարտական հենակետում օգոստոսին իր ընկերների հետ դիմագրավել է հակառակորդի հարձակմանը: Փորձ ունի և հստակ կարող է ասել, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, քանի որ գիտակցում է, որ հայ զինծառայողները ոչ միայն բարձր մարտական պատրաստություն ունեն, այլև մարտական ոգի. պաշտպանում են են հայերնի հողն ու իրենց ընտանիքը:
Զորամասի զինծառայողները նշեցին, որ հակառակորդի սադրանքները թեթև են տանում, բայց երբեք չեն կորցնում զգոնությունը: «Մթնոլորտը շատ լավ է, ամեն ինչ խիստ կարգապահությամբ է: Բոլորով միասին ամեն վայրկյան պատարստ ենք հակառակորդի սադրանքները կանխելու, հակահարված տալու»,- վստահեցրին նրանք:
