ԶԻՆՎՈՐԸ՝ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԻՏՆԵՐԻ ՏԵՂԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆ Է
Լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
Այս միջադեպը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ՝ հայոց բանակին, հայ զինվորին, հայ հասարակությանը, մեզ բոլորիս:Սա լուրջ մարտահրավեր է ՝ մեր զինվորների, եւ մեր Պաշտպանության Բանակի նկատմամբ:
Նման թափթփուկները, փողոցային բանդիտի կերպարանքի մեջ մտած այս մոլախոտերը, չպետք է տեղ ունենան առողջ հասարակության ու մարդկության շարքերում:
Փողոցային այս ԱՂԲԱԿՈՒՅՏԻ պատճառով է, որ տարիներ շարունակ տասնյակ երիտասարդ ճակատագրեր են խեղվել…Որովհետեւ փողոցի խուժանը, տարիներ շարունակ խրախուսվել ու պարգեւատրվել է՝ իր այլանդակությունների, ու սանձարձակ վարքագծի համար:
Լավ կլիներ, եթե ավտոբուսում գտնվող մեր զինակոչիկների փոխարեն, նույն ավտոբուսով առաջնագիծ տեղափոխեին այս ՍՄԲԱԿԱՎՈՐ ստահակներին, եւ տեսնեինք, թե այս ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ, քանի ժամ կարող էին «խարոշի գնալ» թշնամուն դեմ հանդիման:
Հարց է առաջանում. թշնամուց բեթար այս արնախում լակոտները որտեղի՞ց են դուրս եկել. ախոռի՞ց, թե…
Լավ, Ձեզ դաստիարակություն տվե՞լ են, թե պարզապես բտել են… Դուք ի՞նչ եք լավ , Ձեզ ընդհանրապես ի՞նչ են ասում, ո՞նց կարող է իրականությունը՝ զինակոչիկի վրա ձեռք բարձրացնի: Ով իր ընտանիքին վայրկյան առաջ հրաժեշտ տված՝ գնում է պաշտպանելու նաեւ Ձեր նման ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ խաղաղ քունը:
Ձեր նման այլասերվածների տեղը՝ պետք է լինի քրեակատարողական հիմնարկը , (ընդ որում երկարատեւ «պուտյովկայով» ), քանի որ Ձեզ պես բացիլները իրավունք չունեն այս ազատ օդը շնչելու:
Դուք ուղղակի գաղջ եք, զզվելի, ու մերժելի…
Եւ վա՛յ նրան. այն չինովնիկին, պատկան կառույցի ղեկավարին ու պատասխանատուներին, ում մտքի ծայրով անգամ կանցնի՝ խնայելու այս ավազակախմբից գեթ մեկին…
Րոպե առաջ պետք է մաքրել ավգյան ախոռները. ոչ թե խոսքով հայտարարություններով, ու «ասֆալտին փռելով» այլ կոնկրետ՝ համալիր գործողությունների փաթեթով: Սթափվե՛ք, քանի դեռ ամեն բան կորած չէ…Հետո շատ ուշ կլինի:
Հ. Գ
Եւ մի հարց . վերջապես ո՞վ է պատասխանատու. ապահովելու մեր զինակոչիկներըի անվտանգությունը՝ ցանկացած տիպի աբորիգենից:
Եւ մի ճշգրտում եւս. մոտակայքում զինակոչիկներին ուղեկցող սպաներ կայի՞ն, թե՞ ոչ:
Հ. Գ.1
Անշուշտ, այս ամենաթողությունն ունի բազում պատճառներ. այսօր մեջբերեմ պարզագույններից թերեւս մեկը.(մնացածի մասին էլ՝խոսելու եմ հերթով)
Հիշո՞ւմ եք. հեղափոխության օրերին ինչպես էին "ոտքերի տակ առել" Վարուժան Ավետիսյանի դեռահաս պատանուն, մեր ապագա զինվորին… Այն հավատով լի պատանուն, ով պայքարում էր բոլորիս վաղվա օրվա համար:
Բայց ի՞նչ եղավ. եղավ այն, որ կարճ ժամանակ անց, այդ նույն մահակավորներից շատերը կարծես թե դասվեցին անպարտելիների շարքին, իսկ ահա ազատության համար պայքարողները՝ դեռ սպասում են... որ օրինակ ԵՐԱՆՈՍՅԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱ ՆՄԱՆՆԵՐԸ դեռ կպատժվեն:
Պարոնա'յք, կողմնորոշվեք. ասֆալտին եք փռում՝փռեք, բռնում եք՝ բռնեք, պատժում եք՝ պատժեք, թե չէ աչքիս մեծից-պուճուր կամաց-կամաց սկսելու են պլստալ…
Մեր զորակոչիկների դեմ կատարված այս ոտնձգությունը անթույլատրելի և դատապարտելի արարք է: Ու Եթե այս լկտիության հեղինակները պլստացին, ականատես կլինենք՝շատ ավելի կատաստրոֆիկ ու անդառնալի միջադեպերի:
Հանկարծ չստացվի, որ սա նույն Հայաստանն է, ե՛ւ վերջ:
Պարո՛ն Փաշինյան, փողոցի բացիլը կապը նորից կտրել է, եւ անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները: Գործել է պետք:
