Զինվորը մայրը պնդում է,որ իր որդու մահվան պատճառը մնաց անհայտ.VIDEO
Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում:
Պաշտոնական վարկածի համաձայն, Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Հենց այդ վարկածն էլ դատարանի կողմից հավաստի է համարվել եւ 2009 թվականին գործը փակվել է:
Սակայն, մահացած զինվորի ծնողները մինչ օրս չեն համակերպվում այդ մտքի հետ, ու արժանահավատ չեն համարում առաջ քաշված այդ վարկածը, քանի որ ըստ նրանց որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:
Տիկին Գոհարը, Fnews.am-ի հետ զրույցում եւս մեկ անգամ պնդեց, որ իր որդու մահվան պատճառը անհայտ է, քանի որ ըստ նրա գործի քննության ընթացքում բացթողումներ ու անճշտություններ են եղել: Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
