Զինվորը քնից արթնացել ու ծառայակից հերթապահին հակառակորդի տեղ դնելով 10 կրակոցով սպանել է նրան
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:
Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ:
Սեպտեմբերի 15-ին Տիգրան Հակոբյանը խախտել է «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին» կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը:
Գիշերվա ժամը 2-ն անց 50-ի սահմաններում Տիգրան Հակոբյանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից:
Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք: Քնաթաթախ վիճակում, չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է, մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու թվով 10 փամփուշտ է կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ:
Արդյունքում շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է:
Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
