ԶԼՄ-ները կասկածում են, որ Կիմ Չեն Ընը գաղտնի այցով մեկնում է Չինաստան
Հատուկ գնացքը, որը նախատեսված է հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի տեղափոխության համար, հատել է Չինաստանի հետ սահմանը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հարավկորեական թերթը, հյուսիսկորեական և չինական աղբյուրների համաձայն՝ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյային տեղափոխող գնացքը Չինաստանի հետ սահմանը հատել է Դանդուն կայարանում տեղի ժամանակով 22:15-ին (երևանյան 17:15):
Ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, գնացքի ժամանումից քիչ առաջ կայարան են ժամանել Չինաստանի անվտանգության մարմինների աշխատակիցները, որոնք փակել են մուտքը դեպի կայարան: Երբ գնացքը հատել է սահմանն ու շարունակել երթուղին, վերջիններս հանել են շղթայող արգելապատնեշները:
