Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի ԱԳ նախարարի հետ
Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման։
ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը: