Զոհված 20-ամյա Ազատ Ասոյանի մայրը որդի է ունեցել
2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի մայրը օրերս որդի է ունեցել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ազատի եղբայրը՝ Սարո Ասոյանը։
Սարո Ասոյանը նշեց, որ փոքրիկը ծնվել է հուլիսի 7-ին։ Նրան Նարեկ են անվանել։
