Զոհված օդաչուների հոգեհանգիստը կկայանա այսօր Նոր-Նորքի եկեղեցում
Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
