Զորամասում խոզ պահող կապիտանն է Գեւորգին սպանել կամ ինքնասպանության դրդել` պնդում են հարազատները
NEWS.am-ը գրում է. Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները Գեւորգի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել, չեն հավատում եւ շարունակում են պնդել, որ նրան սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, Գեւորգին ինքնասպանության հասցնելու գործով ձեբակալված 5 անձանցից մեկը` կապիտան Մհեր Ոսկանյանը, զորամասի տարածքում երկար ժամանակ խոզեր է պահել եւ զինվորներին ստիպել է խնամել դրանց: Հարազատի խոսքով, ինքը տեղեկացել է, որ Գեւորգը ինքնասպան է եղել խոզերին կերակրելու պատճառով, ինչին ինքը չի հավատում:
Մանրամասն` News.am
