Զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Գասպարյանը.VIDEO
Այս պահին Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա առանձին զրուցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նախապես հորդորել են, որ լրագրողները մոտ չգան: Նշենք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում: Ընդհանուր առմամբ, պողոտայում գիշերել է մոտ 700 հոգի: Անցած գիշերն ավելի խաղաղ ու հանդարտ է անցել Բաղրամյան պողոտայում, քան նախորդները, չեն եղել արտառոց միջադեպեր: Առավոտյան ցուցարարները մաքրել են պողոտայի իրենց հատվածը:
մանրամասները`aravot.am-ում:
