ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում
Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: