Զույգ եղբայրներ էին.Նոր մանրամասներ «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի սպանությունից
Զույգ եղբայրներ էին. Նոր մանրամասներ «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի սպանությունից
Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Fnews.am-ի թղթակիցը փորձել է դեպքի վայրում մանրամասներ պարզել: Մեր այցելության պահին արդեն, դռները կողպվել էին ներսում, իրավապահներն են աշխատում, իսկ դրսում հավաքված քաղաքացիներից յուրաքանչյուրը իր պատկերացումներով ներկայացնում էր իրավիճակը և խոսում պատճառների մասին: «Զույգ եղաբայրներ էին. իրար շատ նման, նույնիսկ դեռ նոր էին եկել մի անգամ տեսա, բարևս չառավ, գնացի մտա ասեցի, այ տղա էդ բարևս խի չես առնում, ասեց մորքուր ջան, դու ինձ չես բարևել, բերանս ջուր առած կանգնեցի, հետո պարզվեց,որ զույգ եղբայրներ են»-պատմեց տիկին Թամարան: Երիտասարդի հետ այդքան էլ շատ չի շփվել, բայց որքան էլ հանիպել է նրանից միայն լավն է տեսել. «Գիտեք մի այնպիսի վայրում է աշխատում , որտեղ ինչ տեսակի մարդ ասես գալիս է, բայց ինքը այնքան չափած-ձևած երիտասարդ էր, որ մի անգամ չենք տեսել, որ կռիվների մեջ ընկած լինի, ըստ երևույթին գումար են ուզեցել տանեն, բայց դե թող տանեին, միայն թե չսպանեին, թող մի լավ ծեծեին, բայց այդ դաժան քայլին չգնային»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քննչական խումբը դեպքի վայրում է: Իսկ քննչական կոմիտեից նշեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 175-րդ (ավազակություն) հոդվածների հատկանիշներով, այն քննվում է Շենգավիթի քննչականում:
