«Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերին ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով
2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 11 տոկոսով:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղեւոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղեւոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:
Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
