1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զզվելի է և տհաճ քաղաքական ուժերի կեցվածքը

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նախընտրում է խոսել օրինակ, թե ինչպես են Երևանում կայարանի շրջակայքում տեղակայված տնային տնտեսություններից մեկում կաղամբ աճեցրել և այդ կաղամբը թռցրել են, կամ թե ինչպես Է դիրքում կանգած տղաներից մեկի կինը երեխա է ունեցել, եւ և կամ մեկ այլ հետաքրքիր պատմության մասին, քան մեկնաբանել Ազգային ժողովի քաղաքական ուժերի անթույլատրելի պահվածքն ու կեցվածքը:

Fnews.am-ի հետ զրույցում Աշոտ Մանուչարյանը նշեց, որ դա մեր անկումն է, մեր էության խախտումն է և մենք այդպիսին չպետք է լինեինք: «Մեզ տվել են մի արհեստական միջավայր, բաժանել կուսակցություների, տվել են լրատվամիջոցներ ու մենք անպայման պետք է միմյանց հանդեպ ատելություն տարածենք, իրար հոշոտենք, որովհետև էդպիսին է ճանապարհը մարդկության… դա անթույլատրելի պահվածք է…»,-նկատում է Մանուչարյանը: Ըստ նրա, եթե նման հարցերի ուշադրություն չդարձեն կողքից, ապա քաղաքական ուժերը նման անհեթեթությամբ չէին զբաղվի, այլ կզբաղվեին այն հարցերով, ինչին հասարակությունն սպասում է:

Որպես այդպիսին, Աշոտ Մանուչարյանը մատնանշում է Ղարաբախի հարցը: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամի դիտարկմամբ` այս իրավիճակը խարսխված է մեկ այլ հիմքի վրա. Ժողովուրդը խոսում է լավ կյանքից, ուզում է լավ կյանքով ապրի և առաջնորդ է փնտրում` դեպի այդ լավ կյանքը գնալու, բայց պետք է ձևակերպի, թե ինչ է հասկանում լավ կյանք ասելով: «Ժողովուրդը 88-ից հետո մոտովորապես տվեց լավ կյանքի սահմանումը. սա ունեմ, սա ունեմ, սա ունեմ… բայց պարզվեց, որ այդ ամենը ապահովելոււ համար պետք է իրար հոշոտենք և մասնակցենք համաշխարհային հոշոտման գործընթացին … մենք սրանից չենք ուզում հեռու կանգնենք: Եթե մենք մնանք այդ լավ կյանքի սկզբունքի վրա, ապա կունենանք այդպիսի ընդդիմադիր դաշտ ու, եթե նրանց բոլորին տապալենք, ապա կլինենք նույնը ինչ որ իրենք են, միգուցե ավելի վատ…»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը:

Ռեժիսոր Աշոտ Ադամյանն էլ,Fnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ ընդդիմադիր դաշտ կոչվածում կան ուժեր, որոնք իսկապես արհեստական ընդդիմություն են: Ինչ վերաբերում է նրան, թե էթիկական տեսակետից ինչպես են շփվում իրար հետ ընդդիմադիր և իշխանական դաշտի կուսակցությունները, ապա Աշոտ Ադամյանը այն որակում է «զզվելի»: «Զզվելի է, քանի որ բարոյականության բոլոր նորմերը խախտված են, քանի որ երկիրը պետականության տեսանկյունից բարոյալքված է և նման իրավիճակներ սպասելի են… Այստեղ գտնել բարոյական ընթացքներ փոխհարաբերությունների մեջ, կարծում եմ մանկամտություն կլինի: Սա հետևանք է նրա, որ երկրում բարվոք չէ վիճակը, շատ տագնապալից վիճակ է»,- նկատեց Աշոտ Ադամյանը:

Դիտարկմանը, թե ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած «մեղադրանքերը» հիմնականւոմ անձնավորված չէին, սակայն դրանք անմիջապես գտնում էին իրենց հասցեատերերին ու արձագանք ստանում, արվեստագետը պատասխանեց, որ անուններ հարկավոր չէր տալ, քանի որ բոլորն իրար ճանաչում են: «Եթե ճանաչում են, ուրեմն բոլորը գիտեն շան գլուխը որտեղ է թաղված: Ինչ-որ ձևեր են թափում, թե ոչ մեկը չգիտի, թե որտեղ է թաղված շան գլուխը, բայց չէ՞ որ այն մարդիկ, ովքեր բանեցնում են տրամաբանություն՝ գիտեն ու հասկանում են… Սա մի կողմից, մյուս կողմից էլ՝ Հայաստանն այն մե~ծ երկիրը չէ… Մենք էստեղ բոլորս էլ` մեր հարևաններից սկսած, մինչև վերջ բոլորին ճանաչում ենք` գիտենք ով ինչ ա, ինչ չի… Նույնիսկ ակնարկն է բավական, որ մեղավորը հասկանա, որ խոսքն իրեն է ուղղված»,- նկատեց Աշոտ Ադամյանը: Նրա գնահատմամբ` այս դրսևորումները տհաճ են. «Դրախտային վիճակում չենք, իհարկե տհաճ են.. երկրի վիճակն էլ է տհաճ… և այս ամենը փոխկապակապակցված վիճակ է… փոխհարաբերությունների շղթան բացասական նշանով է գնում»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձել է նախօրեին իրեն քննադատած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչը դուր չեկավ խորհրդարանական որոշ ուժերի: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնիսկ տեղից բղավեց, թե «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ», ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Վալերյանկա չկա՞, հանգստացի մի հատ»… բանավեճին խառնվել էր նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ում ևս Փաշինյանը չէր խնայել:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan