«Ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ»
Հաճախ կարելի է լսել քննադատություն ուղղված մեր ներկայիս գրողներին ու գրականությանը: Քննադատությունները տարաբնույթ են: Թե ի՞նչն է պատճառը, որ չենք գնահատում այսօրվա մեր գրականությունը, ի՞նչ բացթողումներ ունի այն, որո՞նք են այն ուղիները, որոնցով ժամանակակից գրողը կարող է գտնել իր ընթերցողին,Fnews.am-ը հարցով դիմեց ժամանակակից գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ում տեսակետը ներկայացնում ենք ստորև. -Գնահատվում է միայն գնահատելին: Բոլոր ջանքերը` լինել ուշադրության կենտրոնում, անարդյունք են, եթե քո ստեղծածն իրենից արժեք չի ներկայացնում: Ցավոք, այսօրվա գրողները ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ: Դեպի ընթերցող տանող միայն մի ճանապարհ կա՝ բոլոր ժամանակների համար.դա տաղանդն է: Մնացած բոլոր միջոցները զարտուղիներ են, որոնք երբեք չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքի»:
Զառա Ղազարյան