Երևանում հնչած աղմկահարույց կրակոցների գործով որոնվում է «Սամարկ» տպարանի տնօրենը, ով Երևանի քաղաքապետի խորհրդականի տղան է
shamshyan.com-ը գրում է. Օրեր առաջ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները որոնում են մի քանի երիտասարդների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ երիտասարդներն են Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ 24-ամյա Սամվել Քոթանջյանը, Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21 Ա շենքի 1-ին բնակարանի բնակիչ 26-ամյա Հովհաննես Կարապետյանը, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 76 շենքի 19 բնակարանի բնակիչ 27-ամյա Նորայր Մնացականյանը, Երևան քաղաքի Կարապետ ՈՒլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայրասլյանը և Երևան քաղաքի Կարապետ ՈՒլնեցու 74 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Գոռ Հովհաննեսյանը: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը վաճաբանությանը մասնակցել են նշված անձիք, որի ժամանակ էլ Ս. Քոթանջյանը, ով եղել է «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայով, իր մոտ եղած ապօրինի պահվող ատրաճանակից կրակոցներ է աձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով Ս.Քոթանջյանը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տղան է, ով ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որպես տնօրեն աշխատում է Ա. Քոթանջյանին պատկանող «Սամարկ» տպարանում:
Մանրամասները`սկզբնաղբյուրում:
