«Էս ինչքան էլ ախրաննիկներ ունիմ, էս ինչի՞ եք էսօր էսքան շատ որ, ի՞նչ է եղել». Վ. Ղուկասյանը՝ ոստիկաններին.video
galatv.am-ը գրում է.հուլիսի 11-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով հերթական դատական նիստն էր նշանակված: Սույն գործով ամբաստանյալ համարվում է Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը:
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է այն բանի համար, որ դեպքի օրը՝ ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ պահվող հրազենով փորձել է կյանքից զրկել Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել ու կյանքից զրկել է Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին: Նախորդ դատական նիստին հրապարակվեց մեղադրական ճառը, Շիրակի մարզի դատախազներ Կարեն Գաբրիելյանն ու Արմեն Շիրոյանն առաջարկեցին դատարանին Վահե Ղուկասյանին դատապարտել ազատազրկման 22 տարի ժամկետով:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում:
