Ճանապարհային ոստիկանների ու ավագ քննիչի ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ՊՆ համարանիշներն ու մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը.video
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 20-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին մեղայականով ներկայացել է Երևան քաղաղաքի Արագած փողոցի բնակիչ 38-ամյա Հայկ Գրիգորյանը և խոստովանել, որ իրականում Գարեգին Նժդեհի փողոցում մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հուլիսի 18-ին ոստիկանություն էր ներկայացել Երևան քաղաքի Արտաշիսյան 39 շենքի բնակիչ 45-ամյա Կարեն Պողոսյանը, ով փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, որ վրաերթը կատարել է ինքը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ ոստիկանությունը հայտնաբերել է նաև վրաերթի ժամանակ Mercedes-ի վրա եղած ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ 11 12 Մ համարանիշները, որը վրաերթից հետո անհայտ անձը կամ անձինք հանել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված համարանիշները «զարդուղի» ճանապարհներով օգտագործելիս է եղել Հ. Գրիգորյանը, որի իրավունքը նա չի ունեցել: Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր Մասիս քաղաքի բնակիչ 37 ամյա Սարգիս Ռաֆայելյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
