1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երբեք էլ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումները խստագույնս չեն դատապարտվել

Մինչ Թբիլիսիում վրացի՝ ազգը փչացնող, վրացու տեսակը վտանգող ոորոշ ազգայնականներ անամոթաբար հարձակվում են Թբիլիսիի Սբ Էջմիածնի՝ հոգևորականների ու հայ հավատացյալների վրա, իսկ ահա, չնայած այս՝ ճիշտ է չէի ցանկանա անվանակոչել հայատյացության մթնոլորդում, բայց այս արարքը այլ կերպ պարզապես անհնար չէ բնորոշել, Վրաստանի պետական սահմաններում գտնվող Ջավախքը միևնունն է շարունակում է իր հուլիսյան տոնախմբությունները, տոնելով՝ Հայ ազգի աշուղ Ջիվանու օրեր (գ. Կարծախ) , Հայ ազգի նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի օրեր (գ. Գանձա), այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ վարդավառը ( առավել հանդիսավորությամբ՝ գ. Ազավրեթ):
Իհարկե հուլիսի 19-ի կատարվածը անբացատրելի, անընդունելի, մարդկությանը անհարիր վարքի դրսևորում է: Անշուշտ, սա պետք է դատապարտել ոչ միայն հայերիս, այլ նաև ցանկացած բարոյական ազգի կողմից: Կարծում եմ ներկայիս գործող իշխանությունները՝ գոնե իրենց ազգի պատկերը չվտանգելու համար իրենց համապատասխան քայլերը չեն ուշացնի և այդ ամբողջովին վտանգված ամբոխախմբին կտան իրենց արարքին արժանի լուծումը: Իսկապես, շատ ցավալի է նման դեպքերի շարունակական զարգացումները հարևան, քրիստոնյա, բարեպաշտ, բարեկամ երկրում: Այստեղ վտանգվածը և ցավալին այն է, որ բազմիցս ենք տեսել որոշ վրացի ազգայնական "խմբավորումների" կողմից կատարված հակահայկական գործողություններ, որոնք հիմնականում իրենց դրսևորումն են գտել հայկական եկեղեցիների վրա հարձակումերով,ավելին՝ եկեղեցու սպասավոր անձնակազմին հայհոյելով, ընդհուպ մինչև ծեծկռտուքներ: Չէի ուզենա ասել, որ Վրաստանի կաթողիկոսը՝ արդեն բավականին տարեց Իլիա երկրորդը ունեցել է և ունի խիստ հակահայկական կեցվածք, երևի թե կոռեկտ չեմ լինի, սակայն փաստը մնում է փաստ, որ երբեք էլ վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումները խստագույնս չեն դատապարտվել նույն պատռիարքի՝ Իլիա երկրորդի կողմից, իսկ Վրաստանում, վերջինիս այսպես ասած "հեղինակությունը " մի փոքր ավելի ընդլայնված է, քան պարզապես կունենար հոգևոր աշխարհի առաջնորդը: Իսկ տվյալ ազգի հանդեպ ամենաազդեցիկ անհարգալից վերաբերմունքը կարծում եմ հարված հասցնելն է հոգևոր, պատմամշակութային արշեքներին: Այստեղ կարծում եմ, միգուցե աննշան, բայց և իր ազդեցությունը ունի Ադրբեջանական լոբբիզմը, ինչը շատ ցավալի կլինի վրացի ժողովրդի համար, որ կարող են ենթարկվել նման ազդեցությունների:
Այո, սա կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն է և պետք է, որ անընդունելի լինի նաև միջազգային հանրության կողմից, քանի որ ընդամենը օրեր առաջ Վրաստանի պառլամենտը վավերացրեց հունիսի 27-ին վարչապետի կողմից ստորագրված մի շարք եվրոպական փաստաթղթեր: Իսկ կարծում եմ նույն Եվրոպան նման պատկերով Վրաստան չէ որ ուզում է տեսնել իր շարքերում:
Հ.Գ Իհարկե, այնուամենայնիվ, բարձր գնահատելով Վրաստանի ներքին կայունությունը, վրաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan