Հայաստանում ստեղծված այս սարքը կլինի հեղափոխական մեր ազգային և սեյսմիկ անվտանգության տեսանկյունից (Video)
Տիգրան Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Եթե տեսախցիկներ տեղադրելը սահմանին աննպատակահարմար է.հեշտ է շարքից հանելը,ապա սենսորները,որոնք մի քանի հարյուր մետրի վրա զգուշացնում են մոտեցող մարդու առկայության մասին,իսկականն են: Հայաստանում արտադրվող,Հայաստանում ստեղծված այս սարքը կլինի հեղափոխական մեր ազգային և սեյսմիկ անվտանգության տեսանկյունից:
Պատկերացնենք,որ զինվորը ոչ թե աչքերը չորս արած ,լարված դիտարկում է կատարում,այլ՝ հանգիստ նստած սպասում է ազդանշանի և դիտարկում կատարելիս գիտի,թե կոնկրետ ինչքան հեռավորության և որ կողմում պետք է կատարի դիտարկում: Այ այս պարագայում,եթե բանակի սպառազինության մեջ մտնեն այս սենսորները,հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներին կմնա նավթադոլլարներով հրեշտակի թևեր գնել:
Բնական է,որ այս սենսորներով սահմանը հագեցնելը ժամանակի և ֆինանսների հարց է,իսկ գումարի հետ կապված ամիսներ առաջ առաջարկ էի արել.ամեն հայ ամիսը մեկ ԱՄՆ դոլլար նվիրաբերի պետւության կողմից ազգային անվտանգության համար ստեղծված ֆոնդի: Ահա և ֆինանսական խնդրի լուծման ոչ բարդ բանաձև:
