Լուսինե Բադալյանն՝ իր և Նազենի Հովհաննիսյանի միջև առկա մրցակցության, Երևանի թիվ 1 խնդրի և Facebook-ում հայհոյանքներ գրող «հերոսների» մասին
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) այն հանրային դեմքերից է, ով ոչ միան անտարբեր չէ իր երկրում ու քաղաքում կատարվող իրադարձությունների նկատմամբ, այլև չի խուսափում բարձրաձայն արտահայտել սեփական կարծիքը: Սոցիալական ակտիվության ջատագովներից մեկը լինելով՝ նա այսօր Facebook սոցցանցում ինչ-որ չափով նպաստում է հանրային կարծիքի ձևավորմանը: Life.panorama.am-ը Լուլուի հետ զրուցել է նրան մտահոգող խնդիրների, համացանցում լայն քննարկման արժանացած որոշ հարցերի, հաղորդավարուհու կին, մայր տեսակի և այլ թեմաների շուրջ:
-Այս ամառ հասցրե՞լ եք հանգստանալ:
-Եղել է, որ երկրից դուրս եմ եկել, բայց ոչ հանգստի մեկնելու նպատակով: Ես չեմ սիրում այն հանգիստը, որը չի համատեղվում աշխատանքի հետ: Ի դեպ, մի քանի օր ազատ էի և այդ ընթացքում ահավոր նյարդային է, ու ոչ ոք չէր հասկանում պատճառը (ծիծաղում է):
-Հետաքրքիր է՝ առաջին անգամ եմ նման բան լսում…
-Ես սիրում եմ օրվա մեջ ինքս ինձ հետ մենակ մնալ, բայց եթե դա տևի օրեր, կարող է ծանր հետևանքներ ունենալ (ծիծաղում է):
-Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք ռադիոյում, արդեն որոշ առումով ծանոթ եք մեր ազգաբնակչության ճաշակին. ի՞նչ երաժշտություն են հայերը հիմնականում նախընտրում:
-Մեր ժողովրդի ճաշակը շատ տարբեր է և բևեռացված: «Ռադիո Վանն» արդեն ունի ձևավորված լսարան, բայց չեմ կարող այդ տպավորությունը կազմել մեր ռադիոլսողներով միայն: Ամեն դեպքում, հետևելով այսօրվա իրականությանը, կարող եմ ասել, որ ունենք շատ բծախնդիր հանդիսատես և հակառակը...Ես ընտրել եմ այդ բծախնդիր ռադիոլսողի, հեռուստադիտողի հետ աշխատելու ուղին:
-Հայ կատարողներից ու՞մ երգերն եք լսում:
-Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր underground-ում են, իրենց գործունեությունը ծավալում են ակումբներում: Կառանձնացնեմ Սրբուհի Սարգսյանին՝ Սրբուկին, Սուրեն Առուստամյանին, The Beautified Project –ին: Հաճույքով լսել եմ Empyray-ին, Տիգրան Պետրոսյանին, օրերս եթերում հնչեցրեցինք Հայկոյի հին երգերից մեկը, մտածում էի, թե ինչ գեղեցիկ երգեր ունի նաև այդ սերունդը: Վերջերս յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել Անդրեի նկատմամբ, ով ունի շատ էմոցիոնալ ստեղծագործություններ…Փառք Աստծո, մենք մեր ձեռքի տակ ունենք լավ մատերիալ, որ կարելի է «պտտեցնել»:
Մանրամասներն այստեղ:
