Այսօր մշակութային կրթություն չստացածը սկսում է թելադրել ճաշակ. Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գնահատմամբ՝ այսօր հանդիսատեսի մեջ մշակութային կրթությունն է պակասում։
«Մենք մեր երեխաներին մշակութային կրթություն չենք տալիս, ինչը բերում է ավելի լուրջ բանի, երբ մշակութային կրթություն չստացածը սկսում է թելադրել ճաշակ: Սա ոչ թե այնքան արվեստի խնդիրն է, որքան կրթական խնդիր»,-ասաց կայացած ասուլիսին ասաց նա:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ Տիկնիկային թատրոնում սեպտեմբերին բացվել է 79-րդ թատերաշրջանը. նախատեսված են շրջագայություններ, կան որոշակի նորություններ:
Ինչ վերաբերում է թատրոնի առանձնահատկությանը, ապա նա ասաց. «Հաճախ քեզ բնորոշող, առանձնացնող առանձնահատկությունը իմանում ես տուրիստներից, և ըստ այդ բնորոշման, մեր թատրոնը առանձնանում է իր թատերական պոետիկայով»: Տիկնիկայինի ղեկավարը վստահեցրեց, որ բարությունը, լույսը հնացած կատեգորիաներ չեն: