Եվա Ռիվասն առաջին անգամ մեկնաբանում է «Հայաստանի Ձայնը» նախագծի վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունները.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` հոկտեմբերի 4-ին. մեկնարկում է «Հայաստանի Ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանը, որի մարզիչներն են Սոնան, Հայկոն, Արմեն Մարտիրոսյանը և Եվա Ռիվասը: Սակայն քննադատություններն այս անգամ ավելի արագ եղան, քան բուն հեռուստաշոուն. ընդ որում` դրանց մեծ մասն ուղղված են մարզիչներին: Համացանցային գրառումների «զոհերից» մեկը Եվա Ռիվասն է. նրան մեղադրում են ոչ բավական փորձ, ձայնային տվյալներ չունենալու և հայերենի չիմացության մեջ: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Եվա Ռիվասի հետ, ով առաջին անգամ մեկնաբանում է իրեն ուղղված քննադատությունները, մեղադրանքները, և, առհասարակ, «Հայաստանի Ձայնը» նախագծի մարզիչ դառնալը:
-Երբ Ձեզ առաջարկեցին լինել մարզիչ «Հայաստանի ձայնը» նախագծում, հեշտությա՞մբ համաձայնեցիք՝ հաշվի առնելով այն փաստը, որ նմանատիպ նախագծերում ժյուրիի անդամներն ավելի շատ են քննադատվում, քան մասնակիցները:
-Ես շատ հեշտ եմ համաձայնել և համաձայնելուց առաջ այդքան էլ չեմ կենտրոնացել սպասվող խոսակցությունների ու բամբասանքների վրա երևի այն պատճառով, որ չեմ վախենում քննադատություններից, որովհետև ես գիտեմ, թե հասարակությունն ինչպես է մտածում հայտնի մարդկանց և արտիստների մասին: Շատ հաճախ քննադատություններ լինում են, եթե նույնիսկ արտիստն արժանի չէ դրան: Բացի այդ, ես գիտեմ նաև, որ քննադատությունը հանրաճանաչ լինելու ապացույցն է:
Մանրամասները` տեսանյութում: