Նյու Յորքում ոստիկանները ծեծի են ենթարկել ձեռքերը վեր բարձրացրած և չդիմադրող երիտասարդին (տեսանյութ)
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ոստիկանները ծեծի են ենթարկել 16-ամյա Քարիմ Թրիբլին, ով դիմադրություն ցույց չի տվել իրավապահներին և որոշել է հանձնվել, գրում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։
Ոստիկանները սկսել են նրա մարմնի տարբեր հատվածների հարվածներ հասցնել։ Նրանցից մեկը հրազենով հարվածել է երիտասարդի դեմքին և կոտրել նրա ատամները։
Նշվում է, որ Թրիբլն իր հետ մարիխուանա է ունեցել, որի համար էլ փորձել է փախչել։
9-ամյա փորձով ոստիկաններն այժմ հարցաքննվում են, և հնարավոր է՝ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Բրուքլինում դատական գործընթացի առաջին փուլը կսկսվի մյուս շաբաթ։
