24 ժամվա ընթացքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու նույն բաժնի քննիչները բացահայտեցին Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը. պատճառը 30 հազար դոլարն էր.ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com-ը գրում է.Այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և նույն բաժնի քննչական խումբը` ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են երեկ` հոկտեմբերի11-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված օպերատիվ և հսկայածավալ աշխատանքների արդյունքում այսօր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է բերվել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39 շենքում հաշվառված, սակայն տևական ժամանակ քաղաքի հյուրանոցներում և վարձակալական հիմունքներով բնակվող 23-ամյա Տարոն Գալուստովին: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, նույն բաժնի քնիչների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները այնքան ճիշտ ու հավաստի տեղեկություններ էին ձեռք բերել, որ Տ. Գալուստովը այլ ելք չունենալով, խոստովանել է կատարված հանցագործությունը: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, սպանությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթունում գտնվող Պարույր Սևակի արձանի մոտ, ավտոմեքենայի մեջ, որից հետո Տ. Գալուստովը իր զոհի մարմինը տեղափոխել և գցել էր Քանաքեռի Պն զորամասի հարևանությամբ անցնող “պոեզի գծերի” մոտ: Հարուցված քրեական գործը Հայաստանի քննչականա կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթ է փոխանցվել Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանության դրդապատճառը եղել է 25-ից 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ու պահանջը: Քննիչի որոշմամբ, Տ. Գալուստովը ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
մանրամասները` սկզբնաղբյուրում եւ առաջարկվող տեսանյութում:
