Բակո Սահակյանն ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին եւ նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի կայքից:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին եւ պարգեւատրել նրանց արժեքավոր նվերներով:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
