Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Նոյեմբերի 5-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Վարդենիս հատվածում` Շատվան գյուղի մոտակայքում, Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ա. Ս.-ի Ֆորդ Տրանզիտ մակնիշի 34 RR 102 պետհամարանիշի ավտոմեքենան:
