Ամերիկացին կալանավորվել է՝ ընկերուհուն սպանելու և նրա դիակի լուսանկարները համացանցում տեղադրելու համար
Ամերիկայի Օրեգոն նահանգի իրավապահները ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, ով մեղադրվում է՝ ընկերուհուն սպանելու և նրա դիակի ահարկու նկարները համացանցում տեղադրելու մեջ:
Իրավապահներն ահազանգ էին ստացել երեքշաբթի կեսօրին: Ժամանելով Վաշինգտոնում գտնվող բնակարանը՝ նրանք հայտնաբերել են 30-ամյա Ամբեր Լին Քոփլինի դին: Գրեթե նույն ժամին նրանք տեղեկություն էին ստացել այն մասին, որ համացանցում կասկածելի լուսանկարներ են հայտնվել:
Լուսանկարների հետ մեկտեղ Դեյվիդ Քալասը գրել էր.«Ես պարզապես ցանկանում էի տեղադրել այս նկարները, նախքան նրանք կգտնեն ինձ: Պարզվում է, որ մարդուն խեղդամահ անելն ավելի դժվար է, քան թվում է ֆիլմերում: Նա այնպես էր պայքարում, գրողը տանի»:
Ինչպես հաղորդում է «CNN»-ը, 33-ամյա Դեյվիդ Քալասը կալանավորված է:
