«Բորոդինո» գործարանն իր պարտքերը աշխատակիցների աշխատավարձով է փակում․ ակցիա կառավարության շենքի դիմաց (Video)
1in.am-ը գրում է. «Բորոդինո» պահածոների գործարանի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք չեն ստացել իրենց երեք ամսվա աշխատավարձը՝ մոտ 250․000 դրամ, իսկ գործարանից պատճառաբանում են, թե գործարանը հին պարտքեր ունի, որոնք պետք է մարել:
Աշխատակիցները դիմում գրեցին, իսկ կառավարությունից խոստացան երեք օրվա ընթացքում լուծել խնդիրը:
