Հայտնի է ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած ուսանողի մահվան պատճառը. նա վատ զգալով հանդերձ՝ մինչև վերջին պահը չի դադարեցրել խաղը.
Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին՝ ֆուտբոլի պարապմունքի ժամանակ, 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանի հանկարծամահ լինելը, ինչպես և նախնական վարկածով էր կասկածվում, վրա է հասել սրտի արատի պատճառով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:
Նա նշեց, որ Լեւոնի մահվանից հետո են իմացել, որ նա իրականում սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի հետ կապված նա նաեւ ազատվել էր զինվորական ծառայությունից:
«Պարզապես նա միշտ սպորտի նկատմամբ սեր է ունեցել, մրցումների մասնակցել, դրա համար շատերի համար էր կատարվածը անսպասելի: Ավելին, այդ օրն էլ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ ինքը վատ է զգացել, բայց չի դադարեցրել խաղը, այլ խնդրել է, որ որպես դարպասապահ խաղալ»,- ավելացրեց գյուղապետը:
