1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Է.Շարմազանովը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է, որ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատականերին հասնելու հարցում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:

Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ափսոսանքով նշել է, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը:

Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել ուշադրությունը սեւեռել այնպիսի առանցքային հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ամբողջությամբ.

«Ռուսաստանի Դաշնության հարգարժան Նախագահ,
հարգարժան Սերգեյ Եվգենիի,
հարգելի գործընկերներ,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է
առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատակներին հասնելու
գործում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի
համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում
խորհրդարանականների մասնակցության առումով:

Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի
առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են
կազմակերպության շրջանակներում:

Ենթադրում եմ, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց
դաշնակիցների դիրքորոշումը:

Անվտանգության հարցերով որոշումների ընդունման հապաղումը բխում է նրանց շահերից, ովքեր հրահրել են լարվածություն՝ դառնալով մեր ուշադրության եւ
մտահոգության առարկան:

Հարգարժան գործընկերներ,

Այս ամենը վերահաստատում է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարեւոր է, այլեւ գտնվում է գործնական դրսեւորումների հարթությունում:

Այս առումով անհրաժեշտ է մեր ուշադրությունը սեւեռել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից
բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների
առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների
հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից»:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan