1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հավաքագրող կավատը, ով իր սեփական դստերն էլ էր ուղարկել մարմնավաճառության, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Թրաֆիքինգի զոհերը...

Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Վարդանյանի վարույթում քննվող մարդկանց վաճառքի գործով անցնող ամբաստանյալների հետ կապված արդեն կա դատավճիռ: Մասնավորապես` «Աղունիկ Այվազյանը ճանաչվել է մեղավոր 2006թ. հուլիսի 16-ի փոփոխությամբ պատասխանատվություն նախատեսող, սակայն գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման։
Իսկ նույն գործով անցնող` Ծովիկ Ավետիսյանը ճանաչվել է մեղավոր մինչև 2011թ. ապրիլի 9-ի փոփոխությունը պատասխանատվություն նախատեսող, սակայն գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 10 (տաս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված 10 (տաս) տարի ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մայիսի 2-ի դատավճռով Ծովիկ Ավետիսյանի նկատմամբ նշանակված 10 (տաս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման, Ծովիկ Համազասպի Ավետիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման։
Հիշեցնենք, որ համաձայն դատախազ Արմեն Մարուխյանի հրապարակած մեղադրական եզրակացության` Աղունիկ Այվազյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ` մարմնավաճառներ հավաքագրելու եւ Էմիրաթներում շահագործելու նպատակով:

Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց, համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ: Գործի այս դրվագով երեք տուժող կա, որոնցից երկուսին հավաքագրել եւ Դուբայ է ուղարկել Աղունիկ Այվազյանը, իսկ մյուսին` Ծովիկ Ավտիսյանը: Եվ ահա վերջին դատական նիստում հանցավոր խմբի կողմից Էմիրաթներում սեռական շահագործման ենթարկված կանայք դատարանում ցուցմունք տալիս պատմեցին իրենց գլխին եկածը:
Տուժողներից մեկը պնդում է, որ իրեն ուղարկել են խաբելով, թե տնային աշխատողի գործ պիտի անի: Երկու տարի մնացել է այնտեղ. ՙՈչ լեզու գիտի, ոչ բան: Երկու տարի հետո մարմնավաճառ Ս.-ի հետ գնացինք, հանձնվեցինք էնտեղի ոստիկանությանը՚:

Նառան ասել, որ Կարինեն  եւս  պիտի զբաղվի մարմնավաճառությամբ... 

 


Գործով մյուս երկու տուժողներին նախաքննության ավարտին արդեն գտնել չի հաջողվել: Բայց նախաքննության սկզբում նրանք հարցաքննվել են: Ըստ այդմ էլ` տուժողներից Կարինեն պատմել է, որ ապրում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում, հիվանդ անչափահաս որդի ունի: Աղունիկը նրան եւս առաջարկել է տուն մաքրողի աշխատանք Դուբայում` ամիսը 500 դոլար աշխատավարձով: Եվ այնքան ՙմեծահոգի՚ է եղել, որ Դուբայ մեկնելու հարցում տատանվող Կարինեին մեկ ամսվա աշխատավարձը` 500 դոլարը, կանխավճար է տվել, եւ նա 2009 թվականի օգոստոսի 4-ին մեկնել է Դուբայ: Այնտեղ Կարինեին դիմավորել է Սիլվա անունով մի կին եւ նրան տարել է երեք սենյականոց մի ճոխ բնակարան: Այնտեղ վերցրել են Կարինեի բջջային հեռախոսն ու անձնագիրը, որից հետո նրան ներկայացրել են խմբի պարագլխին` Նելին:
Այնուհետեւ Կարինեին տարել են մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին յոթ-ութ հայ կանայք: Կարինեն նրանց տեսքից հասկացել է, որ մարմնավաճառներ են: Կանանցից մեկն էլ` Նառան, ասել է, որ Կարինեն եւս պիտի զբաղվի մարմնավաճառությամբ, պարտավոր է օրական վեց հարյուր դոլար աշխատել ու ամբողջ գումարը հանձնել Նելիին: Դրա փոխարեն ամեն ամիս Հայաստան` Կարինեի երեխային պահող բարկամուհուն կուղարկվի հինգ հարյուր դոլար: Իսկ 2 տարի հետո Կարինեի համար բնակարան կգնեն Հայաստանում` նրա հայրենի քաղաքում:
Կարինեն սկզբում չի ցանկացել մարմնավաճառությամբ զբաղվել, բայց ուրիշ ելք չկար: Եվ ահա Դուբայ հասնլու երրորդ օրը նա անցնում է ՙաշխատանքի՚: Հաճախորդնրի հետ բանակցություններ են վարել արդեն փորձ ունցող հայ մարմնավաճառուհիները: Նրանցից մեկն էլ բոլորից հավաքել է օրական վեց հարյուր դոլարները եւ հանձնել է Նելիին...
Գործով անցնող երրորդ տուժող Գոհարը եւս Դուբայում է հայտնվել տուն մաքրող կամ ուտելիք եփող աշխատելու հույսերով: Չի ասել, թե մարմնավաճառության է ուղարկում: Դուբայում եւս ամենի ինչ ընթացել է նույն սցենարով` Սիլվա, Նելի, բնակության համար հանրակացարան` տասը հայ մարմնավաճառուհիների ընկերակցությամբ: Էլի օրական 600 ՙնալոգ՚, որը չվճարելու դեպքում կարող էին թողնել փողոցում` սոված, ՙանլեզու՚, առանց փաստաթղթերի...
Ութ ամիս մարմնավաճառություն անելուց հետո Գոհարն այլեւս չդիմանալով, դիմել է փախուստի: Մնացել է փողոցում, տարբեր սրճարաններում: Նելին նրան գտել է, փորձել ստիպել, որ նա վերադառնա մարմնավաճառությանը, բայց Գոհարը կտրականապես հրաժարվել է: Նելին տեսնելով, որ նրանից օգուտ չկա, տոմս է գնել, ուղարկել Թբիլիսի, որտեղ Գոհարին դիմավորել ու Հայաստան է բերել Աղունիկը:


Ութ ամսվա մարմնավաճառության, օրական վեց հարյուր դոլար աշխատելու պարագայում Նելին Գոհարին վճարել է... 2 հազար դոլար ու գնել է նրա տոմսը:
Հավելենք, որ թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործի այլ դրվագներով արդեն դատապարտվել է ինը հոգի: Այս գործով դատապարտվել են նաեւ Ծովիկ Ավետիսյանի երկու որդիները, իսկ դուստրը, որպես շարքային մարմնավաճառ, նույնպես ուղարկվել է Դուբայ` Նելիի մոտ: Գործի այլ դրվագներով Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 11 տարի, 7 ամիս, իսկ Ծովիկ Ավետիսյանը` 10 տարի, 6 ամիս ազատազրկման: Չորս մարդ, այդ թվում` խմբի պարագլուխ Նելին, հետախուզման մեջ են, մեկ հետախուզվող հայտնաբերվել է:

 

Նոնա   Ադամյան 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan